Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Մանկական Զարգացման Հիմնադրամը և «Ամեն» ծրագիրը սկսում են նոր համագործակցություն

Մանկական Զարգացման Հիմնադրամը և «Ամեն» ծրագիրը սկսում են նոր համագործակցություն
19.06.2017 | 21:40

23 հունիսի 2017 թ., ժ 19:00 , Երևան, Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր. Մանկական Զարգացման Հիմնադրամը և «Ամեն» երաժշտական դրամատիկ ծրագիրը Հասմիկ Չախմախչյանի նախաձեռնությամբ սկսում են նոր համագործակցություն:

Համագործակցության նպատակն է նպաստել հայ երեխաների բարեկեցությանն ու զարգացմանը: Երեխայակենտրոն հիմնադրամի և մշակութային կազմակերպությունների համագործակցությունը ձևավորում է նոր դաշտ՝ մի կողմից զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին մասնակից դարձնելու մշակութային կյանքին, մյուս կողմից ստեղծելու բարեգործության իրականացման նոր հնարավորություններ ու մոտեցումներ:

Այս ծրագրից հետո կազմակերպությունները պլանավորում են ստորագրել համաձայնագիր, համաձայն որի, «Ամեն» նախագծի նախաձեռնությամբ կայանալիք հետագա բոլոր միջոցառումների՝ արտերկրում սպառված յուրաքանչյուր տոմսից 1-ական դոլար կազմակերպության ղեկավարությունը կնվիրի ՄԶՀ-ին՝ այդպիսով հոգ տանելով զարգացման խնդիր ունեցող երեխաների մասին: Իսկ Հայաստանում կայանալիք միջոցառմանը կմասնակցեն Մանկական Զարգացման Հիմնադրամի երեխաներ և ծնողներ:

Դիտվել է՝ 1937

Մեկնաբանություններ